Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք


Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

  • 22-01-2021 11:24:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: 
 
Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
 
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում մեկ վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:
 
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն