Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

22-01-2021 12:10:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։
 
Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ,  ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը,
որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող՝ վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում, այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8-րդ հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8 մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:
 
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 184 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար