Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ

22-01-2021 12:45:54   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու  կենսաբանության՝ 84 և  աշխարհագրության՝ 48 լաբորատորիա:
 
Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման
գործընթացներին զուգահեռ լաբորատորիաներում իրականացվել են նաև   ջրամատակարարման և ջրահեռացման  մոնտաժային աշխատանքներ:
 
Ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանի խոսքով՝ նմանատիպ լաբորատորիաները կնպաստեն երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը: Ավագ դպրոցների ուսուցիչները փաստում են, որ դպրոցներում ստեղծված արդիական այս միջավայրում աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով՝ համապատասխան նյութերով և սարքավորումներով կատարելով լաբորատոր փորձեր: Նորարարական այս լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման առումով:
 
Մինչ գործընթացի մեկնարկը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնն» ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ, հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության
և առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:
 
Նշենք, որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում է ևս 8 ավագ դպրոց, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի  հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021 թ.-ի սեպտեմբերին:
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար