Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն


Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

  • 22-01-2021 13:10:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: 
 
Հայփոստի հնգամյա ռազմավարության համաձայն, առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում: 
 
«Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև՝ կարևոր գործոն կդառնա Հայփոստի՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի  իրագործման մեջ: Հայփոստի դուստր կազմակերպությունը  մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին: 
 
«Հայփոստ» ՓԲԸ զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող  «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա: 
 
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում  շատ կարևոր և եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաև՝ կնպաստի Հայփոստի զարգացմանը: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն