Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

22-01-2021 19:38:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության  քաղաքականության» շուրջ  բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ 
 
«Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառ
ման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկ ենք համարում հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղում
հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման,  իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ:
 
Կարևորում ենք բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:
 
Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:
 
Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»։
 
Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար