300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. Արցախի ՏԿԵՆ


300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. Արցախի ՏԿԵՆ

  • 22-01-2021 19:30:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է մի քանի պարզաբանում 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին:
 
 
«Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում:
 
Եթե հաշվառված է, ապա հայտը լրացվում է որպես ստանդարտ դիմում, իսկ եթե ոչ՝ պարտադիր դիմում-բողոք:
 
Մանրամասները ներկայացվում են ստորև։
 
«Քաղաքացին դեռևս չի օգտվել աջակցությունից մի քանի պատճառով.
 
Եթե անչափահաս երեխաների ծնողները շահառու են, իսկ երեխաները դեռևս չեն օգտվել ծրագրից, ապա պետք է ուղղակի ռեգիստրում հաշվառել երեխաներին ու տեղեկանքը ներկայացնել համայնքի ղեկավարին, ով էլ իր հերթին պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ):
 
Եթե չափահաս կամ անչափահաս քաղաքացին չի օգտվել ծրագրից, քանի որ համայնքի ղեկավարը իրեն ցանկում չի ներառել, ապա անհրաժեշտ է մինչև հունվարի 27-ը ներառյալ անձը հաստատող փաստաթղթերը անպայման համայնքի ղեկավարի միջոցով ներկայացնել ՏԿԵ նախարարություն(Թումանյան 50, III հարկ) : Համայնքի ղեկավարը բացատրագիր է ներկայացնում, թե ինչ պատճառով չի ներառվել այդ անձը ու դրանից հետո միայն այդ անձինք ներառվում են շահառուների ցանկում:
 
Եթե քաղաքացին հանվել է պոտենցիալ շահառուների ցանկից, ու տվյալ անձը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա անհրաժեշտ է գրավոր դիմում-բողոք ներկայացնել ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ) :
 
Եթե քաղաքացին ծրագրերի շահառու համայնքներում չունի հաշվառում, բայց փաստացի բնակիչ է այդ համայնքում առնվազն վերջին երեք ամիսը՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ապա անհրաժեշտ է ստորև ներկայացված հղումներով մուտք գործել և պարտադիր դիմում-բողոք ներկայացնել, որպեսզի կարողանա ներառվել շահառուների ցանկում: Պոտենցիալ շահառուների ցանկը արդեն ՏԿԵ նախարարություն է ներկայացվել համայնքի ղեկավարի կողմից:
 
300 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝
 
250 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝
 
Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների ներկայացրած դիմում-բողոքները այժմ դիտարկման փուլում են»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն