Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

22-01-2021 20:22:09   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ:
 
Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից
արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։
 
Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.
 
Աշոցքում՝ -29.1°C
Ապարան լճային՝ -25.2°C
Ճամբարակում՝ -23.6°C
Սիսիանում՝ -23.3°C
Գավառում՝ -23.0°C
Հրազդանում՝ -22.5°C
Գյումրիում՝ -21.4°C
Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C
Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C:
 
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար