Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

22-01-2021 20:40:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում հնչած որոշ հայտարարությունների առնչությամբ: 
 
«2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական
խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.
 
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք Հանձնաժողովին։ Մասնավորապես՝ «(․․․) ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։
 
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ Հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, և Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը։
 
Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից»։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար