Նախարար Քերոբյանը մասնակցել է Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին


Նախարար Քերոբյանը մասնակցել է Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին

  • 23-01-2021 11:17:03   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

 
Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին:
 
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
 
Հունվարի 23-ին մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն