Այսօր հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

23-01-2021 12:10:47   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հիմա ես ի՞նչ անեմ, ճամպրուկը ո՞ւր դնեմ... Այսօր «Տաքսի տաքսի»-ի Կնյազի՝ հայ մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի 98-ամյակն է:
 
Կատակերգակը 20-րդ դարի երկրորդ կեսին հայ բեմը զարդարում էր իր յուրօրինակ խաղով։ Խոսքի իրեն բնորոշ ռիթմով կերտել է նաև երաժշտական կերպարներ։                                
 
Ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին՝ Վրաստանի Ախալցխա քաղաքում:
1941-44 թթ. սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44 թթ. կերտել է 11 կերպար:                                                                     
 
1944 թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88 թթ. եղել է  թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Սեր աստղերի տակ», «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ 
 
Խաչվանքյանի հայտնի դերերից են Նիկոն՝ «Ատամնաբույժն արևելյան»-ում, Պետրուչիոն՝ «Կամակոր կնոջ սանձահարում»-ում, Թոդորոսը՝ «Պահանջվում է ստախոս»-ում, Սուրեն Էլիզբարովը՝ «Պատվի համար»-ում, Աշոտը՝ «Ճանապարհ դեպի կրկեսում», Պապագատտոն՝ «Հասարակության ծաղիկ՝ սինյոր Պապագատտո»-ում և այլն: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998 թ.` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է 1998 թվականին՝ Երևանում:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 214 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար