Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել

23-01-2021 12:58:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հունվարի 23-ին՝ ժամը 03:43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ
մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի)  բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
 
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մահացած երիտասարդը Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 453 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար