Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

  • 23-01-2021 14:29:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խորհրդի անդամների կազմում փոփոխություն է եղել:
 
«Տեղեկացնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։
 
Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես մենք հանրությանը կներկայացնենք խորհրդի նոր կազմը»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն