Հայուհիներ, թափ տվեք ձեզ, ձեր ափերի մեջ է ազգի ճակատագիրը


Հայուհիներ, թափ տվեք ձեզ, ձեր ափերի մեջ է ազգի ճակատագիրը

  • 25-01-2021 11:17:19   | Հայաստան  |  Հասարակություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԻՆ... ԱՌՅՈՒԾԱԾԻՆ  ՄԱՅՐԵՐ,  ՍԻՐԵԼԻՆԵՐ...
 
Թանկագին  հայուհիներ.
Այս  անկանխատեսելի  պատերազմն  ու  պարտությունը առաջին  խոշոր  հարվածը  հասցրեց  մեր  փխրուն, զգայուն, հայ  գենի  համար  դողացող  հոգուն: Մեկիդ  որդին, մյուսի  ամուսինը, երրորդի  սերը... բոլորիս  հող  Հայրենին, մենք ամբողջով  ենք  Հայրենիք, մենք  կիսված  չենք կարող  ապրել,  մեր հոգիներում  վաղուց  արդեն  չեն կարող  հավատ արթնացնել  աշխարհի   բարության  հռետորները...
 
Տղամարդը  ծնված  օրից  զինվոր  է բոլոր  ոլորտներում՝  կավը  մեր  ձեռքին  է,  մենք նրանից  կարող  ենք ԵՌԱԲԼՈՒՐԻ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐ   քանդակել  և կարող  ենք  նաև մանկան  խաղալիք  պատրաստել..Ձեր  ափերի  մեջ  է  ազգի  ճակատագիրը,  առյուծասիրտ  ցեղակրոնը  ճիշտ  էր  ասում՝ նա ձեզ  կոչում  էր  Առյուծածին  մայրեր: Քանի  մեր  զավակներին մենք  ապրելու  դասեր  չենք  տվել, մենք  կկորցնենք նրանց տարբեր  ճակատներում.
 
Սրիկա՞  է  որդին՝ ժամանակին մայրը  թերացել  է...
 
Սրիկա՞ է  ամուսինը՝  թույլ  է հայ կինը, իսկ  իրենից  առաջ  ամուսնու   մայրը...
 
Բարոյազու՞րկ  է  դուստրը, մայրը  զուրկ  է  բարոյական  արժեքներից...
 
Ամուսինը  զբաղված  է երկրի կողոպուտո՞վ՝ հազարավոր  աղքատների  դիակների  վրայով, ագահ  ու  ընչաքաղց  է կինը...
Ամեն  բան,  ինչ  կատարվում  է  մեր  շուրջը, մեզանից  է  սկսվում, մենք  ենք  նրանց  այս  աշխարհի  լույսը  պարգևում...
Սիրելի  հայուհիներ, թափ  տվեք  ձեզ,  այդ  հրաշագեղ ու  հուրհեր  մանուկներին դուք անարժան  թշնամու սրի ուժն  ստուգելու  համար  չեք  բերում: Հայ  կինը իր  զավակներին  պաշտպանելու  համար, նրան հզոր  ու  անբասիր  ռազմիկ  պետք  է դարձնի՝  հոգով  և  մարմնով, սա  է հայ  կնոջ  դոկտրինը,  որպեսզի  հետո չբողոքենք դավաճաններից,  խաբեբաներից, ստորներից,  ընչաքաղցներից...Հայի  գենի մեջ  ազնվությունն է  գերիշխում, օգնենք մեր  սիրելիներին,որ չկորցնենք նրանց, հերոսներ  ծնող  հայոց  մայրեր,  աշխարհի  խաղաղությունը  մեր  ուսերին է... Ազգը  պահող  առաջին  զինվորը  հայ կինն է, մենք  պետք է ապրենք միայն  գիտակցաբար,  որպեսզի ողբը  օտարանա  հայից ու  Հայաստանից...
 
Ողջ  եղեք:
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն