Կյանքից հեռացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը


Կյանքից հեռացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը

  • 25-01-2021 13:10:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
 
Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը:
 
1988 թ. երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր և այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է ՀՀ տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ:
 
 Ստեփան Նալբանդյանը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծերի հեղինակ է, «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ: ՀՀ և այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:
 
 Ստեփան Նալբանդյանը նաև ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ էր: Նրա ավանդը մեծ է հայ ճարտարապետության զարգացման և հանրահռչակման գործում:
 
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի ճարտարապետի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն