ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 375 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

25-01-2021 14:00:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Հունվարի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 375 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես
նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 144 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 669 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 219 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար