ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները


ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

  • 25-01-2021 14:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ ստանդարտ կարգավորումներ:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:
 
«Մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
 
Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play