Հունվարի 22-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 101 դեպք


Հունվարի 22-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 101 դեպք

  • 25-01-2021 14:52:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, հարկերից խուսափելու, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի ու անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 6 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն