Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում


Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում

  • 25-01-2021 17:14:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում ներկայում ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում է կրթությունը, թեպետ, այս թիվը փոփոխական է:
 
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ:
 
«Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը խոչընդոտ չլինի նրանց դպրոցում սովորելու համար: Ասեմ, որ հետևողականորեն այս հարցը կարգավորում ենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
 
Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին դասագրքերով ապահովելուն, ապա նախարարի տեղակալը նշեց, որ հենց սկզբից եղել է պայմանավորվածություն, որ բոլոր դեպքերում նրանք պետք է ապահովված լինեն դասագրքերով: Մնացած բոլոր հարցերն էլ կարգավորվում են մարզպետարանների հետ համագործակցությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը