Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին

25-01-2021 17:42:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armtimes.com Այս տարի ոչ ստանդարտ տարի է
, և, դրանով պայմանավորված, կարգավորումները տարբերվում են նախորդ տարվա կարգավորումներից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այս տարի դպրոցներում գարնանային արձակուրդներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, ե՞րբ է ավարտվելու ուսումնական տարին, և ե՞րբ է նախատեսվում վերադառնալ նորմալ դասապրոցեսի։
 
Փոխնախարարը նշեց, որ առաջին դասարանցիները գարնանային արձակուրդ կունենան մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիները՝ մարտի 22-28-ը։ «Այս պահին մյուս դասարանների համար, հաշվի առնելով աշնանային մեծ դադարը, գարնանային արձակուրդ նախատեսված չէ։ Ընթացքում, իհարկե, առողջապահական իրավիճակից ելնելով՝ պարբերաբար քննարկում ենք ուսումնական պրոցեսի կազմակերպումը մեր գործընկերների հետ»,- ասաց նա։
 
Անդրադառնալով ուսումնական տարվա ավարտին՝ Ժաննա Ադրեասյանը ասաց, որ ավարտը նույնպես միատեսակ չէ։ Մասնավորապես 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, ինչպես նաև տղաների դեպքում հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին։ «Տարին շուտ կավարտվի նաև 1-ին և 2-րդ դասարանների համար, որոնց ուսումնական տարին ավելի կարճ է, քան մյուս դասարանների պարագայում, մյուս դասարանները կավարտեն հունիսի 18-ին»,- հավելեց նա։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար