Գերմանիայի ՊՆ հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն
25-01-2021 17:48:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ,
սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։
Թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։
Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում