ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասնաճյուղեր

25-01-2021 17:55:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսվարողների շրջանում:
 
Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսվարողները։
 
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղում։
 
Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Ֆաբրիկայի մասնաճյուղերից մեկում չի պահպանվել աշխատողների միջև սահմանված՝ 1,5 մետր հեռավորություն պահելու նորմը։ Այս կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչներն առաջարկել են, որ աշխատողները դիմավահաններ կրեն մինչև հարցի ամբողջական լուծումը։
 
 
շրջանում:   Հատուկ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար