ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները

25-01-2021 18:06:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի
մանրածախ գնի բարձրացման պատճառները:
 
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.
 
ՀՀ տարածք արևածաղկի ձեթ ներմուծվել է առավելապես Ռուսաստանի Դաշնությունից՝ շուրջ 96%.
 
ՌԴ
-ից ՀՀ ներմուծվող արևածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացել են 6-16%-ով՝ կախված ներմուծման խմբաքանակից.
 
ՀՀ տնտեսվարողները ՌԴ-ից արևածաղկի ձեթի ձեռքբերման դիմաց վճարումներն իրականացնում են ԱՄՆ դոլարով և ՌԴ ռուբլով, իսկ վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում վերոնշյալ արժույթների նկատմամբ շուրջ 4 %-ով.
 
2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի պատճառով կրճատված պաշարների համալրումը, արևածաղկի բերքի նվազեցումը, արտահանվող արևածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացումը (նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 4 անգամ), ռուբլու կուրսի արժեզրկումը հանգեցրել են այդ երկրում ձեթի գնի բարձրացման՝ շուրջ 26%-ով.
 
Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի շուկայում առավել մեծ մասնաբաժին (շուրջ 9%) ունեցող տնտեսվարող սուբյեկտը (Эфко ընկերությունը) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում իր կողմից արտադրվող ձեթերի (Слобода, Altero ապրանքանիշեր) իրացման գները բարձրացրել է շուրջ 48 %-ով։
 
Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել ձեթի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (830-845 դրամ) արևածաղկի 1 լիտր ձեթի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է միջինում 14%-ով (950-960 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։
 
Հարկ է նշել, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի գների էական բարձրացումների հետևանքով խոշոր առևտրային ցանցերը և արտադրողները կնքել են համաձայնագրեր, որոնց համաձայն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 1 լիտր արևածաղկի ձեթի մեծածախ առավելագույն գին է սահմանվել 95 ռուբլին, իսկ մանրածախ գին՝ 110 ռուբլին։
 
Նշենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես տեղի էր ունեցել արևածաղկի ձեթի մանրածախ գների բարձրացում՝ միջինում 11%-ով, որի վերաբերյալ»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար