Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

25-01-2021 18:26:53   | Կոտայքի մարզ  |  Սպորտ



 
Հունվարի 22-24-ը Ծաղկաձորում տեղի է
ունեցել Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցել են կանանց 10 և տղամարդկանց 12 թիմ:
 
Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի թիմերը. եզրափակիչում ՖԻՄԱ-1-ը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին, իսկ երրորդ տեղի համար խաղում ՖԻՄԱ-2-ը կրկին 2:0 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) թիմի նկատմամբ:
 
Կանանց մրցաշարում առաջին տեղը գրավել է «Վան-1»-ը, որը եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ավան-1»-ին: Երրորդ մրցանակակիր է դարձել «Վան-2» թիմը, որը մեդալային խաղում նույն 2:0 հաշվով առավելության է հասել «Վբեթ-2»-ի նկատմամբ:
 
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մրցանակակիր թիմերին պարգևատրել է գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով:
 
Նշենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ այս տարի արդեն անցկացրել է ձյան վոլեյբոլի առաջնությունը: Փետրվարին նմանօրինակ առաջնություն անցկացնելու մտադրության մասին հայտնել է Ռումինիան:
 
Հավելենք նաև, որ փետրվարին Ծաղկաձորում անցկացվելու է Հայաստանի վոլեյբոլի 15 տարեկանների առաջնությունը, որը նոյեմբերին Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության առաջին փուլի նախապատրաստության մի մասն է լինելու:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար