Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է. Ռուբեն Ռուբինյան


Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է. Ռուբեն Ռուբինյան

  • 25-01-2021 18:32:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով նստաշրջանի առաջին օրը, անդրադարձել է պատերազմի օրերին Ադրբեջանի ռազմական հանցագործություններին և կարևոր համարել հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
 
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հարձակման ենթարկվեց ոչ միայն ադրբեջանցիների, այլև արտասահմանցի գրոհայինների ու վարձկանների կողմից, որոնց հակամարտության գոտի էր տեղափոխել Թուրքիան: Այս փաստը արձանագրել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների առաջնորդներն ու անվտանգության կառույցների ղեկավարները, միջազգային լրատվամիջոցները, Human Rights Watch-ը: Բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ են հայտնվել ադրբեջանական սոցիալական հարթակներում, որոնք տարածում են հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի ու բռնության կոչեր: Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է»,- հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն