ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը

26-01-2021 10:10:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում․ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
 
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնի-թորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Խլոյանը, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ»
ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Պողոսյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ․ Գևորգյանը, «Հայաստանի բնության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Ղազարյանը, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՀ տնօրեն Մ․ Խաչատրյանը, «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ տնօրեն Թ․ Հայրապետյանը։
 
Նախքան հաշվետվությունների ներկայացումը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Ռոմանոս Պետրոսյանը և գործընկերներին հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ
՝ այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։
«Նույն ոլորտի և գերատեսչության տարբեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մակարդակով տեղեկատվության փոխանակումը, միմյանց խնդիրների ծանոթանալը և ընդհանուր ոլորտի առաջնահերթություններին իրազեկվելը կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, ինչն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնել աշխատանքները»։
 
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարված աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։
Նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպման այս ֆորմատը, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկեն այսօր նախանշած ծրագրերի արդեն ընթացիկ փուլերը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար