Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472, մահացել 5 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472, մահացել 5 քաղաքացի

  • 26-01-2021 11:06:24   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, առողջացել է  472 քաղաքացի, մահացել՝ 5-ը:
 
Մեկ օրում կատարվել է 1938 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 639482-ի: 
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 758 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն