Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

26-01-2021 14:16:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է
բուժումը տնային պայմաններում: Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
 
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար