Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս

26-01-2021 13:33:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են. 1lurer.am-ի հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
 
«Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք,
այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,- ասաց ՀՀ փոխվարչապետի օգնականը:
 
Նշենք, որ այսօր ռուսական rbc.ru կայքը տեղեկացրել էր, թե հունվարի 27-ին Մոսկվայում նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետների հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծումը:
 
Հիշեցնենք՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 199 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար