Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից

26-01-2021 13:15:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան
Թադևոսյանը։
 
«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային:   Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի առաջիկայում: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ»,-հայտնեց Թադևոսյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար