Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ


Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

  • 26-01-2021 15:09:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
 
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
 
Լենա Նանուշյանը 2018թ. հունիսի 6-ից զբաղեցնում էր ՀՀ ³ռողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն