ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

26-01-2021 15:40:44   |   |  Մամլո հաղորդագրություն



 
Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է:
 
«Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե արտաքին գործերի նախարարությունում
մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Ավելին՝ թերթը նշում է նաև, թե առաջիկայում հնարավոր է նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի պաշտոնանկությունը։
 
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հերքեցին՝ հայտնելով, որ տարածվող լուրը բացարձակ սուտ է։ Այն չի համապատասխանում իրականությանը»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար