ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն


ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • 26-01-2021 15:40:44   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է:
 
«Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե արտաքին գործերի նախարարությունում մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Ավելին՝ թերթը նշում է նաև, թե առաջիկայում հնարավոր է նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի պաշտոնանկությունը։
 
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հերքեցին՝ հայտնելով, որ տարածվող լուրը բացարձակ սուտ է։ Այն չի համապատասխանում իրականությանը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն