Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները
26-01-2021 21:21:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
«ՀՀ Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի (E-parliament) ստեղծման աշխատանքները, որի
նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊ հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։
Այսօր հանդիպել եմ ՄԶԾ (UNDP) խորհրդարանական ծրագրի ղեկավարի հետ՝ քննարկելու համատեղ քայլերը և ծրագրի իրականացման ֆինանսավորումը։»
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում