Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
26-01-2021 20:50:26 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է
Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում