ՍԴ նախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին


ՍԴ նախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

  • 26-01-2021 20:10:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
 
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ հետագա քայլերը:
 
Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է երկու երկրների բարձր դատարանների հարաբերությունների հետագա խորացմանը և վերահաստատել լեհական կողմի հետաքրքրվածությունը երկկողմ աշխատանքային կապերը զարգացնելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները սահմանադրագիտության զարգացմանն առնչվող գիտավերլուծության և այլ ոլորտներում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play