Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ
26-01-2021 20:00:24 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի
հետ: Գործընկերները քննարկել են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր: Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:
Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում