Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ


Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ

  • 26-01-2021 20:00:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Գործընկերները քննարկել են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր: Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:
 
Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն