Շնորհակալ ենք, լեգե՛նդ. Մարմնամարզության ֆեդերացիայի նամակը՝ Ալբերտ Ազարյանին


Շնորհակալ ենք, լեգե՛նդ. Մարմնամարզության ֆեդերացիայի նամակը՝ Ալբերտ Ազարյանին

  • 26-01-2021 19:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան՝ նորընտիր նախագահ Գագիկ Վանոյանի գլխավորությամբ, ֆեյսբուքյան էջով շնորհակալություն է հայտնել լեգենդար մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ 23 տարվա մեծ ու անմնացորդ աշխատանքի համար:
 
«Ալբերտ Ազարյանը հայկական մարզաշխարհի լեգենդն է, Հայաստանի 20-րդ լավագույն մարզիկը: Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին հայկական մարմնամարզությունը մեծ վերելք է ապրել, հայ մարմնամարզիկները փայլել են աշխարհի տարբեր մրցահարթակներում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի ուժեղագույն եւ մրցունակ թիմերից մեկն է դարձել: Ալբերտ Ազարյանի ավանդը հայկական սպորտում, մասնավորապես, մարմնամարզությունում անգնահատելի է և անփոխարինելի: Շնորհակալություն այս տարիների նվիրված ու արդյունավետ աշխատանքի համար, լեգե՛նդ: Պատվով ու արժանավայել կշարունակենք Ձեր առաքելությունը՝ Հայաստանին պարգևելով նոր ու մեծ հաղթանակներ»,- ասված է հաղորդագրությունում:
 
Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերից, աշխարհի գավաթի խաղարկություններից:
 
Օլիմպիական խաղեր
 
Ալբերտ Ազարյանի ղեկավարության տարիների հայ մարմնամարզիկները մասնակցել են Լոնդոն-2012, Ռիո-2016 Օլիմպիական խաղերին: Լոնդոն-2012 սպորտային մարմնամարզության մրցաշարի Հայաստանի միակ օլիմպիականը Արթուր Դավթյանն էր:
 
Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երեք մարմնամարզիկով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում դուրս եկավ եզրափակիչ եւ գրավեց 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը: Հուռի Գեբեշյանը դարձավ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչը:
 
Աշխարհի առաջնություններ
 
2015 թվականին Գլազգոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նվաճեց բրոնզե մեդալ նժույգի վարժությունում (անկախ Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում):
 
Եվրոպայի առաջնություններ
 
Արթուր Դավթյան – ոսկե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (հենացատկ)
Արթուր Դավթյան – բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (նժույգ)
Հարություն Մերդինյան – բրոնզե մեդալ, Բեռլին 2011, (նժույգ, անկախ Հայաստանի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում)
Հարություն Մերդինյան – բրոնզե մեդալ Մոնպելիե 2012 (նժույգ)
Արթուր Դավթյան – բրոնզե մեդալ, Մոսկվա 2013 (հենացատկ)
Հարություն Մերդինյան – արծաթե մեդալ, Մոնպելիե 2015 (նժույգ)
Հարություն Մերդինյան – ոսկե մեդալ, Բեռն 2016 (նժույգ)
Արթուր Դավթյան – արծաթե մեդալ, Բեռն 2016 (հենացատկ)
Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Բեռն 2016 (օղակներ)
Արթուր Ավետիսյան – արծաթե մեդալ, Եվրոպայի երիտասարական առաջնություն, Բեռն 2016 (օղակներ)
Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Կլուժ-Նապոկա 2017 (նժույգ)
Գագիկ Խաչիկյան – բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Գլազգո 2018 (նժույգ)
Վահագն Դավթյան – բրոնզե մեդալ, Շչեցին 2019 (օղակներ)
 
Եվրոպական խաղեր
 
Արթուր Դավթյան – ոսկե մեդալ, Մինսկ 2019 (հենացատկ)
Վահագն Դավթյան – արծաթե մեդալ, Մինսկ 2019 (օղակներ)
 
Համաշխարհային ուսանողական խաղեր
 
Արթուր Թովմասյան – ոսկե մեդալ, Կվանջու 2015 (օղակներ)
Արթուր Թովմասյան – ոսկե մեդալ, Թայվան 2017 (օղակներ)
Արթուր Ավետիսյան – ոսկե մեդալ, Նեապոլ 2019 (օղակներ)
 
Աշխարհի գավաթի խաղարկություններ
 
Հարություն Մերդինյան – բրոնզե մեդալ, Շտուտգարտ 2008 (նժույգ)
Արթուր Դավթյան – արծաթե մեդալ, Դոհա 2012 (հենացատկ)
Արթուր Դավթյան – բրոնզե մեդալ, Դոհա 2013 (հենացատկ)
Հարություն Մերդինյան – ոսկե մեդալ, Դոհա 2014 (նժույգ)
Արթուր Դավթյան – ոսկե մեդալ, Դոհա 2014 (հենացատկ)
Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (օղակներ)
Վահագն Դավթյան-արծաթե մեդալ, Դոհա 2014 (օղակներ)
Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2015 (նժույգ)
Հարություն Մերդինյան – ոսկե մեդալ, Դոհա 2016 (նժույգ)
Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Դոհա 2016 (օղաներ)
Արթուր Թովմասյան – բրոնզե մեդալ, Դոհա 2016 (օղակներ)
Արթուր Թովմասյան – արծաթե մեդալ, Դոհա 2019 (օղակներ)
Արթուր Ավետիսյան- բրոնզե մեդալ, Կոտբուս 2019 (օղակներ)
Արթուր Դավթյան – բրոնզե մեդալ, Դոհա 2019 (հենացատկ)
Վահագն Դավթյան – բրոնզե մեդալ, Դոհա 2019 (օղակներ)
 
Միջազգային մրցաշարերում հայ մարմնամարզիկները նվաճել են ավելի քան 20 մեդալ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն