Ավարտվել են Արցախի 2021 թ. պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները հանձնաժողովներում

26-01-2021 18:40:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ շահագրգիռ քննարկումներ են եղել խորհրդարանում, պատգամավորները հանդես են եկել մի
շարք առաջարկություններով:
 
ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ պատգամավորներից ստացված առաջակությունները կքննարկվեն և հնարավորության դեպքում տեղ կգտնեն բյուջեի փոփոխված տարբերակում:
 
Այնուհետև 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության դրվեց: 5 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
Փետրվարի 4-ին բյուջեի փոփոխված տարբերակը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև հունվարի 27-ի ժամը 16:00-ը, պատգամավորներին հնարավորություն է տրվում առաջարկություններ ներկայացնել կառավարություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի այս հայտարարությամբ էլ ավարտվեց նիստը:
 
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 171 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար