Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, առողջացել է 649 քաղաքացի, մահացել 4-ը


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, առողջացել է 649 քաղաքացի, մահացել 4-ը

  • 27-01-2021 11:14:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, առողջացել է 649 քաղաքացի, մահացել՝ 4-ը:
 
Մեկ օրում կատարվել է 2144 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 641626-ի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play