Հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ


Հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

  • 27-01-2021 10:55:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:
 
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
 
Արցախի փրկարարներն հունվարի 27-ին որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի)  և Հադրութի շրջաններում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն