27-01-2021 12:30:35 | Հայաստան | Հասարակություն
Հունվարի 26-ին Երևանի գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։
«Արտերկրում ապրող ոչ մի Հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի և դրա
Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ հետագայւոմ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», - նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր ,քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։ Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն
|