ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Գյումրու համայնքապետարան և կոմունալ ծառայություն
27-01-2021 14:45:04 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսվարողների շրջանում: Հատուկ ուշադրության
են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսվարողները։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրու համայնքապետարանում, կոմունալ ծառայությունում, դպրոցներում, մանկապարտեզներում և փակ արտադրական տարածքներում։
Covid-ի անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, գրասենյակներում և մանրամեծածախ խանութներում։
Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։
Ստուգայցերին զուգահեռ իրականացվել է իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցվել են իրազեկման թերթիկներ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում