Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան


Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան

  • 27-01-2021 15:12:45   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.
 
«Ինչու է վտանգավոր Վազգեն Մանուկյանի ապստամբության մասին հայտարարությունը։ Որովհետև ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն: Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում: Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ:
 
Զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի: Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play