Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր

27-01-2021 15:27:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
 
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի
զարգացմանն ու ամրապնդմանը: 
 
Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար։
 
Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաև Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում հակակառուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
 
Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 229 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար