Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր


Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր

  • 27-01-2021 15:27:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
 
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: 
 
Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար։
 
Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաև Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում հակակառուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
 
Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play