Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները

27-01-2021 15:34:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությունները: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը
երեկ Արարատում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ եթե գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն սկսել:
 
«Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման և հայտարարությունների վերաբերյալ տեսանյութն արձանագրվել է դատախազությունում իրականացվող՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում, ենթարկվել է նախնական ուսումնասիրության, և դրա արդյունքում գլխավոր դատախազությունից այն ուղարկվել է ԱԱԾ՝ հայտարարության մեջ նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարականով»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 252 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար