ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը
27-01-2021 18:18:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը:
Հայկական կողմը նշել
է, որ ԶՖԳ-ն Հայաստանի, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության համար կարևոր գործընկեր է: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ներկա վիճակը և դրա շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները: Միաժամանակ, ընդգծվել է տարբեր ոլորտներում ԶՖԳ-ի կողմից տեխնիկական աջակցության ուղղությամբ հետագա փոխգործակցության ակտիվացման կարևորությունը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում