Եվրոպայի խորհրդի նստավայր Ստրասբուրգ քաղաքի հետ համագործակցությունը մեծ կարևորություն ունի՝ նշված է գրառման մեջ: Դեսպանի և Ստրասբուրգի քաղաքապետի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել արդյունավետ քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում