Հայկ Մարությանը մտադիր չէ հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից

27-01-2021 17:40:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն
Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն  մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
 
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասաց, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար